20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաքելությանը եւ Հայաստանի ու հանձնաժողովի համագործակցության հեռանկարներին: Վեհափառ Հայրապետն այս առիթով գոհունակություն հայտնեց` ընդգծելով ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական կապերի ու գործակցության պահպանության ու զարգացման կարեւորությունը ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու տիար Վ. Խրիստենկոն խոսեցին նաեւ հայ-ռուսական, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունն ուրախությամբ արձանագրեց, որ երկու ժողովուրդների բարեկամության ձեւավորման ակունքներում Հայ Եկեղեցին է կանգնած: Անդրադառնալով տիար Խրիստենկոյի` Ռուս Եկեղեցուն մատուցած ծառայություններին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց նրա նվիրումն ու հավատավոր ոգին ` մաղթելով Աստծու զորակցությունն իր գործունեության մեջ:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ