26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախարարը խուսափեց աշխատանքից ազատելու պատճառները ներկայացնել

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները խնդրեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ասել, թե ինչ պատճառով են Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների նախագահներն ազատվել աշխատանքից: 

Սակայն նախարարը միայն նշեց, որ բացահայտվել են չարաշահումներ, աշխատանքից ազատվել է հանձնաժողվի վեց անդամ: Հարցին, թե այդ ազատումները կապված են արդյոք հայտնաբերված կոռոպիցիայի դեպքերի հետ, նախարարը ասաց, որ մանրամասներ չի ներկայացնում, սակայն ոչ հերքեց, և ոչ էլ հասատատեց այդ դիտարկումը: 

 ՛՛Ազատումները կապված են աշխատողների՝ իրենց գործառույթները ոչ պատշաճ կատարելու հետ: Մասնավորապես, ուսումնասիրություններ անելիս և եզարակացություններ տալիս ոչ ճիշտ որոշումներ կայացնելու հետ են կապված՛՛,-հայնտեց Ասատրյանը:

 Վերջինս վստահեցրեց, որ եթե մինչ այսօր հաշմանդամության կարգ ստանալու մասին բողոքներն ուղղվում էին նույն մարդուն, ով որոշում էր կայացնում, ապա կառավարության այսօրվա ընդունած մի քանի որոշումներով ներդրվում է բողոքարկման եռաստիճան համակարգ: Սա նշանակում է, որ եթե հանձնաժողովի որոշման հետ քաղաքացին համաձայն չլինի, ապա այդ որոշումը կբողոքարկվի արդեն նախարարություն,իսկ վերջինս էլ առանձին քննության կենթարկի այդ որոշումը: Եթե ևս մեկ անհամաձայնություն լինի, ապա կստեղծվի մասնագիտացված հանձնաժողով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարների կողմից, որն ավելի խորքային մասնագիտական եզրակացություն կտա, որից հետո նախարարը պարտադիր կատարման որոշում կկայացնի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ