26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կենսաթոշակային կուտակումները հարյուր տոկոսով ապահովագրվելու են. իրազեկման կենտրոն

՛՛2014թվականից ՀՀ-ում կյանքի է կոչվելու նոր կենսաթոշակային համակարգ՛՛,-  ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում հայտարարեց ՛՛Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն՛՛ հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը՝ խոսելով 2013թ.-ից եկամտային հարկի և 2014թ.-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերի շուրջ: Մինչ նոր կենսաթոշակային համակարգի կիրառումը իրականացվելու են մի շարք բարեփոխումներ՝ ուղղված այդ համակարգի բարելավմանը:

Անդրադառնալով պարտադիր կուտակային համակարգի բացթողումներին, Ղազարյանը նշեց, որ լայնածավալ փոփոխություններ են իրականացվում, ներդրվում են նոր տեղեկատվական համակարգեր, որոնք կբարձրացնեն քաղաքացիների տեղեկացվածությունը, կբարելավվեն քաղաքացիների սպասարկումը:

՛՛Միասնական եկամտային հարկի ներդրումը վերաբերում է գործատուներին, որոնք ունեն վարձու աշխատողներ՛՛,- ընդգծեց Արտակ Ղազարյանը և հավելեց, որ նույնականացման քարտում առկա է միայն էլեկտրոնային ստորագրություն:

՛՛Նույնականացման քարտեր ստանալու համար պետք է դիմել անձնագրային բաժին և 15աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրվեն՛՛,- նշեց ՛՛Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն՛՛ հիմնադրամի տնօրենը և հավելեց, որ անձնագրային բաժինները աշխատում են քարտը տրամադրելու ժամկետների նվազեցման ուղղությամբ:

Վերջինս վստահեցրեց, որ կենսաթոշակային կուտակումները հարյուր տոկոսով ապահովագրվելու են, և դրանք փոշիացման ենթակա չեն: ՛՛Անհատական կենսաթոշակային հաշիվը ղեկավարելու է ֆոնդերի կառավարիչը, որոնք ամենօրյա հսկողության տակ են լինելու կենտրոնական բանկի կողմից՛՛,- ընդգծեց նա՝ չմոռանալով նշել, որ ներկայիս կենսաթոշակային համակարգը միանշանակ բարեփոխման կարիք ունի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ