06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԵՄ վերջին երկիրը փակեց իր դեսպանատունը Սիրիայում

Հունգարիայի կառավարությունը հայտարարել է Դամասկոսում իր դեսպանատան բոլոր աշխատակիցների էվակուացման մասին: Ինչպես հայտնել է այդ երկրի ԱԳ նախարարությունը, նման որոշում է ընդունվել սիրիական մայրաքաղաքում տիրող “ծայրահեղ իրավիճակի” հետ կապված, հաղորդում է “Reuters”-ը:

Մինչ վերեջերս Հունգարիան Եվրամիության միակ երկիրն էր, որի դեսպանատունը դեռեւս բաց էր Դամասկոսում: ԵՄ մյուս երկրներն ավելի քան մեկ ամիս առաջ են փակել իրենց դեսպանատները Սիրիայում:

Սիրիայում բնակվող իր քաղաքացիներին հունգարական դեսպանատունը խորհուրդ է տվել կարիքի դեպքում դիմել Հունգարիայի դեսպանությանը Բեյրութում:

Վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը Դամասկոսում ավելի է սրվել: Ապստամբները գրեթե ամեն օր  ռազմական գործողություններ են իրականացնում մայրաքաղաքում, իսկ կառավարական զորքերին դժվարությամբ է հաջողվում վերահսկել մայրաքաղաքի կենտրոնը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ