26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայհոյեցի քեզ լրագրող ասողին …

Օպերատիվ, առաջինը լինելու անհաղթահարելի մոլուցք …  լրագրողական աշխատանքի հիմնական չափանիշներն են, որոնք մեզանում բավական հաճախ են տրորում մեկ այլ կարեւորություն` էթիկան: Թեմա, որ գնալով ավելի անհանգստացնող է դառմում որքան ուրիշների, այնքան էլ հենց մեր` լրագրողներիս համար: 

Երեկ հիվանդանցում կանգնած զրուցում էի Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ: Բնականաբար, մարդուն խնդրում էի, պահանջում էի, բացատրում էի, որ անհրաժեշտ է եւ պարտավոր է պարզաբանում տալ, թե արդյո՞ք իրեն պատկանող բենզալցակայանում կատարված միջադեպը կապ ունի իր հետ:

Ու այ քեզ զարմանք, միանգամից մտնում է ինչ-որ մի աղջնակ՝ միկրոֆոնը ձեռքին ու առանց ներկայանալու ով է, ինչ է՝ խառնվում զրույցին: Գործընկերոջս նրբորեն դիտողություն անելու մտադրությունս հօդս ցնդեց, առանց խղճի խայթի` մտքումս նրան լրագրող ասողին հայհոյեցի, երբ զավեշտը մի պահ մթագնեց բանականությունս… Այսպես կոչված լրագրողը պատգամավորին չէր ճանաչում, կարծում էր բժիշկն է, զրույցից հասկացավ, որ “մեղադրվող” պատգամավորն է ու …

Հիվանդանոցի հարկաբաժնում երկու հեռուստաընկերությունների լրագրող վիճում են՝ բարձրաձայն վիրավորելով միմյանց: Բանը հասավ նրան, որ հիվանդանոցի տնօրինությունը խնդրեց չաղմկել` “խանգարում եք հիվանդների հանգիստը … “:

Որքան էլ հարգելի կոլեգաներ ասելու ցանկությունս պարպվել է. մի բացեք մեր ու ձեր խոհանոցը ուրիշների առաջ, դուք հանրային դեմք եք, մի՛ մոռացեք:  Լրագրող չի նշանակում` ինչ ուզենալ անել:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ