19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵՄ եւ Եվրասիական միության շրջանակում ընթացող ինտեգրացիոն գործընթացները փոխլրացնող են. վարչապետ

Այսօր ԱԺ –կառավարություն հարցուպատասխանի ժամին ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց ԵՄ եւ Եվրասիական միության ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

Քոքոբելյանը վարչապետին հիշեցրեց ռուսական մամուլին տված հարցազրույցի մասին: ”Խոսել էիք ԵՄ հետ կապված խնդիրների շուրջ եւ Ձեր բնորոշմամբ ՌԴ-ԵՄ գագաթաժողովին Պուտինի դիրքորոշումը համարել էիք բանաձեւային եւ նշել, որ որեւէ  հակասություն չեք տեսնում, այլ համարում եք փոխլրացնող ինտեգրացիոն գործընթացներ: Ինչպես Դուք չեք տեսնում հակասություն եւ եթե դա փոխլրացնող գործընթաց է, ապա որտեղ եք այդ համալրացումները տեսնում”,- Տիգրան Սարգսյանին դիմեց Քոքոբելյանը:

Վարչապետը նշեց, որ հարցը քաղաքական մեկնաբանների վերլուծության նյութ է եւ առնչվում է ՀՀ  ռազմավարական խնդիրներին: “Այո, մենք հաստատում ենք, որ ԱՊՀ երկրների հետ Եվրասիական շրջանակներում եւ ԵՄ հետ ինտեգրացիոն գործընթացները չենք դիտարկում որպես իրար հակասող գործընթացներ, ընդհակառակը տեսնում ենք, որ փոխլրացնող են”,-նշեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ ստորագրել է եւ ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ Ազատ առեւտրի պայմանագիրը եւ դրա հետ մեկտեղ այսօր Հայաստանը բանակցություններ է վարում ԵՄ հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրին միանալու շուրջ:

“Այն , որ  մենք ԱՊՀ հետ արդեն ունենք նման համաձայնագիր ամենեւին չի խոչընդոտում եւ հակասում այն բանակցային գործընթացին, որը պաշտոնապես ԵՄ-ի հետ սկսել ենք: Մեր առջեւ նպատակ ենք դնում, որ 2013-ին ավարտենք բանակցությունները, չնայած ԵՄ-ի հետ ունեցած ծրագրով 2014-ին է նախատեսվում”,-շարունակեց վարչապետը:

Ինչ վերաբերվում է Եվրասիական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացներին, նա նշեց, որ այստեղ եւս անհրաժեշտ է երկխոսություն. ”Սա նոր միավորում է եւ բանակցություններ են ընթանում ձեւաչափի շուրջ”:

Տիգրան Սարգսյանի խոսքով, մաքսային խնդիրների հետ կապված ՌԴ եւ Ղազախստանը արդեն իսկ իրենց լիազորությունների մի մասը զիջել են Եվրասիական միությանը, եւ այս հարցերի շուրջ Հայաստանը իր հարաբերությունները պետք է Եվրասիական միության հետ կարգավորի:  

“ Մենք ստորագրեցինք միջկառավարական հանձնաժողովի նիստին մի փաստաթուղթ, որը նկարագրում է ,թե ինչպես ենք մեր հարաբարությունները կարգավորելու մեր ռազմավարական գործընկերոջ հետ”,-հիշեցրեց Տիգրան Սարգսյանը եւ հավելեց.”Հայաստանը ունի կենսական շահեր այդ բնագավառում եւ դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք մեր հարաբերությունները խորացնել եւ նրանց հետ լինել անմիջական կապի մեջ, ես համոզված եմ, որ  մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ