28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ ոչ թե ձյուն, այլ անձրև

Օդերևութաբան Զարուհի Պետրոսյանի խոսքով` նորմալ է, որ ձմռան առաջին օրերին տեղումները ոչ թե ձյան տեսքով են, այլ անձրևի: ”Դեռ ձմռան սկիզբն է, իհարկե, նորմալ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Օդերևութաբանը նշեց, որ մայրաքաղաքում ու Արարատյան դաշտավայրում դեկտեմբերի վերջին տասնօրյակում է հիմնականում ձյան ծածկ առաջանում: Իհարկե, ջերմաստիճանը նորմայից բարձր է, բայց քանի որ շատ չի այդ շեղումը, անհանգստանալու կարիք, ըստ Պետրոսյանի, ընդհանրապես չկա:

Իսկ նախորդ տարի ջերմաստիճանն ավելի սառն էր, և ձյան ծածկն էլ ավելի վաղ առաջացավ, քանի որ ցուրտ ձմեռ էր, այս տարվա ձմեռը, ինչպես Henaran.am-ին հայտնել էր Զարուհի Պետրոսյանը, համեմատաբար ավելի տաք է լինելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ