03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լիարժեք քնելով կազատվեք ցավի զգացողությունից

Ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս քնել ոչ պակաս, քան 10 ժամ: վերջերս անցկացրած հետազոտության արդյուքնում նրանք պարզել են, որ լիարժեք քունը նվազեցնում է ցավի զգացողությունը: 

Բժիշկներն ուսումնասիրել են 18 կամավորների, որոնց մի մասն օրական 8 ժամ է քնում, մյուս մասը` 2 ժամ ավել:

Պարզվել է, որ նրանք, ովքեր 10 ժամ են քնում, ուշադրությունն ավելի հեշտորեն են կենտրոնացնում, քան մյուս խմբի անդամները:

Գիտնականները նաեւ ստուգել են նրանց զգայունությունը տաք մակերեւույթների միջոցով: Այն մասնակիցները, ովքեր ավելի երկար են քնում, ավելի քիչ են ցավ զգացել:

Բժիշկները եզրակացրել են, որ քիչ քնելու դեպքում մարդիկ ավելի զգայուն են դառնում ցավի նկատմամբ:Բժիշկները կարծում են, որ խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց անհրաժեշտ է լիարժեք քնել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ