13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նշանակումներ տարբեր թեմերում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում:
Մայր Աթոռի միաբան Տ. Առեն վարդապետ Շահենյանը ծառայության է նշանակվել Գեղարքունյաց թեմում:
Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ազատվելով Ուկրաինայի հայոց թեմի Ղրիմի առաջնորդական փոխանորդի և Սուրբ Խաչ վանքի վանահոր պարտականություններից, նշանակվել է Շվեյցարիայի հայոց թեմում` որպես Ժնևի և Լեմանի շրջանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ:

Մայր Աթոռի հյուրընկալ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում` որպես Ղրիմի առաջնորդական փոխանորդ և Սուրբ Խաչ վանքի վանահայր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ