28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Դատարանների համար ծախսվող գումարները վճարվելու են Տարոն Մարգարյանի և Տիգրան Մուկուչյանի գրպաններից

՛՛Սա իր տեսակի մեջ ունիկալ ընտրություններ էին, հենց այսպիսի ընտրության երբեք ականատես չեմ եղել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թիվ մեկ ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու, ՛՛Ժառանգության՛՛ վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, որ ինքը ոչ մի անգամ էլ չի տառապել պատգամավոր դառնալու մոլուցքով, սակայն ցավում է հասարակությանը հասցված վիրավորանքի համար:

Սաֆարյանի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը ևս բացասական գնահատեց դեկտեմբերի երկուսին կայացած ընտրությունները՝ նշելով, որ ընտրությունները կազմակերպվեցին այն ձևով, որ քաղաքացին ընտրեց ոչ թե անձին, նրա կատարած աշխատանքը, այլ նրան, ով ընդամենը քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է: ՛՛Հայաստանի եզակի ընտրություններից էր, որտեղ ոչ թե կրիմինալն էր, այլ անհայտ ինչ-որ մեկը, ով կապ ունի հեղինակավոր անձի հետ՛՛,-նկատեց Մարտիրոսյանը:

Սաֆարյանը ընտրությունների նման արդյունքի համար մեղադրեց նաև ԿԸՀ-ին՝ թանաքների ցնդման միջոցով կեղծիքներ անելու մեջ և հայտնեց, որ ինքը դիմելու է ՍԴ և Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՛՛Պահանջելու եմ, որ դատարանների համար ծախսվող գումարները վճարվեն Տարոն Մարգարյանի և Տիգրան Մուկուչյանի գրպաններից՛՛,-ընդգծեց Սաֆարյանը: Նա ցանկացավ իր բողոքն անակնկալ պահել իշխանություններիc, բայց միաժամանակ նշեց, որ իր պահանջը հիմնվելու է նրա վրա, որ օրենքով արգելված քարոզչություն է արվել Ռոբերտ Սարգսյանի կողմից, ինչն ազդել է ընտրությունների արդյունքների վրա:

Ասուլիսին ներկա էր նաև վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը, ով պատմեց, որ տեղամասում իրեն ոմն Էդմոն այսպիսի բան է ասել. ՛՛Բա ի՞նչ էիք կարծում, որ ձեր Ստյոպը այստեղից ձայն է տանելու՛՛՝ թույլ չտալով, որ Մուրադյանը ստուգի ընտրողների անձնագրերը՝ համոզվելո համար, որ նրանցում կնիքները չեն անհայտացել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ