15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամենակոռումպացված երկրները. Հայաստանը 105-րդն է

՛՛Թրանսփարենսի ինթերնեշնլ՛՛ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողներին ներկայացրեց 176 երկրների շրջանակներում արված հետազոտության արդյունքները, որոնք բնորոշում են այս երկրներում կոռուպցիայի աստիճանը:

Ըստ հետազոտությունների՝ կոռուպցիայից ամենամաքուր երկրներն են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան: Նրանց հետևում են Շվեդիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Ավստրալիան, Նորվեգիան, Կանադան և Նիդերլանդները:

 Խորհրդային միության նախկին տասնհինգ հանրապետություններից իր ցուցանիշով շարունակում է առանձնանալ Էստոնիան, որը դասակարգման աղյուսակում ընդգրկված  176 երկրների մեջ եւ 32-րդն է: Հայաստանը կիսում է 105-112-րդ տեղերը, և այս ցուցանիշով նա նախկին խորհրդային հանրապետություններից զիջում է նաև Վրաստանին ու Մոլդովային, որոնք զբաղեցնում են աղյուսակի համապատասխանաբար 51-52-րդ և 94-101-րդ տեղերը:

Հայաստանի հարևաններից, ինչպես և նախկինում էր, նրանից ավելի բարվոք վիճակում է գտնվում Թուրքիան /54-57/, իսկ Իրանն /133-137/  ու Ադրբեջանը /139-143/ ավելի վատ դիրքերում են: Նախկին ցուցանիշի հետ այս տարվա ցուցանիշը Հոկտանյանը չհամեմատեց, քանի որ նախկին հետազոտությունը մի քիչ այլ մեթոդով է կատարվել:

Հոկտանյանի խոսքով՝ Հայաստանում 2012 թվականի դրությամբ իրենք դեռևս չեն պարզել, թե որոնք են եղել ամենակոռումպացված ոլորտները, իսկ 2010 թվականին արված հետազոտության արդյունքներով ամենակոռումպացված ոլորտներն են ոստիկանական եւ դատական համակարգերը և կրթությունը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ