16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Տաք ձմեռն արտառոց չէ. օդերևութաբան

”Մեզ այս ու արդեն մյուս տարի` 2013-ին, սպասվում է տաք ձմեռ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետ օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով` օդի միջին ամսական ջերմաստիճանը հիմնականում նորմայից բարձր է ակնկալվում: 1-2 աստիճան բարձր ջերմաստիճան կլինի ոչ միայն դեկտեմբերին, այլև ձմռան մյուս երկու ամիսներին:Ամսական տեղումների քանակը ևս նորմայից ավելի է սպասվում:

Պետրոսյանը համաձայնեց, որ այս պահին էլ օդի ջերմաստիճանը նախորդ տարիների հետ համեմատած բարձր է: Սակայն առաջիկա 10 օրերին ջերմաստիճանը մի փոքր կնվազի ու հնարավոր են նաև տեղումներ, բայց հովտային շրջաններում սպսավում է անձրև, տեղումները կլինեն անձրևի տեսքով: 

Հարցին, թե արդյոք նորմալ է Հայաստանի համար նման տաք ձմեռը, Պետրոսյանը պատասխանեց, որ սովորաբար նման ձմեռները բացառաություն չեն Հայաստանի համար: ”Նմանատիպ ձմեռներ շատ են հանդիպում, ոչ մի արտառոց բան չկա, նորմալ հերթափոխ է եղանակի”,-նկատեց օդերևութաբանը: Նա ընդգծեց, որ ջերմաստիճանը նորմայից շատ-շատ բարձր չէ, այսպես ասված` շեղումներն էլ նորմայի սահմաններում են: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ