17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քոչարյանների ընտանիքի հայտարարությունը

Նախօրեին ոսկվայի կլինիկաներից մեկում հիվանդության արդյունքում մահացած զինծառայող Արթուր Քոչարյանի ընտանիքը դարձյալ նամակով է հանդես եկել, որտես մասնավորապես նշվում է.

“Պաշտպանության նախարարությունը երեկ ամբողջ օրը փորձում էր խեղաթյուրել մեր որդու՝ Արթուր Քոչարյանի, հիվանդության և մահվան հետ կապված փաստերը:

Հանցագործների խոսնակի դերը ստանձնած ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ողջ օրը բժշկական տերմիններով լի մեկնաբանություններ էր տալիս, թե իբր ՊՆ-ն չի ուշացրել Արթուրի տեղափոխումը Մոսկվա: Սա այն դեպքում, երբ մենք մեկ ամիս առաջ ճարահատյալ ստիպված եղանք դիմել “Չենք լռելու” կազմակերպությանը՝ խնդրելով բարձրաձայնել ՊՆ-ի անգործությունը: Մինչ այդ տեսանյութը ՊՆ-ն մեզ արհամարհում էր՝ հորդորելով իրենց վրա հույս չդնել: Հենց այդ շրջանում Մոսկվա չտեղափոխելը ճակատագրական դարձավ Արթուրի համար:

Հատկանշական է, որ “Չենք լռելու”-ի Նարինե և Տիգրան անունով աշխատակիցները մեզ հորդորում էին մի փոքր էլ սպասել և փորձել անաղմուկ լուծել հարցը, սակայն այդ շրջանում ևս մեր բոլոր փորձերը ապարդյուն էին. մեզ գնդակի պես տշում էին կաբինետներով և ասում, որ կարող են օգնել միայն 3 միլիոն դրամի չափով: ՈՒ այսքանից հետո ՊՆ-ի մոտ դեռ ցինիզմ է հերիքում ասել, թե առաջին օրվանից արել են այն, ինչ պետք է անեին, և որևէ բանում մեղադրել իրենց մեղադրողներին”:

 

Քոչարյանների ընտանիք

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ