19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վռազողի կնիկը տղա չի բերում. քաղտեխնոլոգի հումորը` ԲՀԿ-ի մասով

 ՛՛Հայաստանում վարկանիշներն ու սոցիոլոգիական հարցումները ծիծաղելի են: Յուրաքանչյուրն իր լիդերին պետք է ասի, որ նա ամենա-ամենան է՛՛,-նկատեց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը՝ ի պատասխան հարցի, թե ԲՀԿ-ն ինչ-ինչ հարցումներից ելնելով` մշտապես նշում է, որ իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջատար է:

ԲՀԿ-ի որոշման ձգձգելու հետ կապված՝ Քոչարյանն ասաց, որ դա կարող է լինել և իմիտացիա, և քաղաքական խաղ: ՛՛Ժամանակը ցույց կտա, թե դա ինչ է, ժամանակ շահելու համար են անում, թե ինչու՛՛,-նկատեց նա և հավելեց.

՛՛Նորմալ է, բայց ես մի քիչ ավելի հումորով եմ ընդունում, և ասում եմ, մի բան կասեն, կիմանանք էլի, բացի դա՝ վռազողի կնիկը տղա չի բերում՛՛:

 Քաղտեխնոլոգը կայանալիք նախագահական ընտրություններից անակնկալներ չի սպասում: Իհարկե, միշտ էլ լինում են անակնկալներ, սակայն այս անգամ Քոչարյանը դրանց առաջացման համար հիմք չի տեսնում, նույնիսկ եթե առաջադրվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, հավելեց, որ ով էլ լինի նախագահի թեկնածու, ինքը միայն ուզում է, որ նա ունենա կենսագրություն, անծանոթ չլինի հասարակությանը: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես է Արշակյանը վերաբերում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի առաջադրվելու ցանկությանը. ՛՛Պարույր Հայրիկյանի համար դա հուշարձան է, նա միշտ էլ կարող է դնել ու չանցնել՛՛,-ասաց: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ