06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարը տհաճ իրավիճակում է հայտնվել. Հրապարակ

Աշխատավարձի բաժանումը “Նաիրիտում” վերջին մեկ-երկու տարում հանրապետական նշանակության իրադարձություն է: Ըստ “Հրապարակ”-ի, գործարանի ղեկավարությունը, ինչպես եւ խոստացել էր, վճարեց աշխատողների դեկտեմբերի աշխատավարձը: Բանվորներն իրենց գումարը ստացան նոյեմբերի 29-ին, իսկ մյուս աշխատակիցները` նոյեմբերի վերջին օրը: Կոլեկտիվին եւս մեկ ամսվա աշխատավարձ խոստացել են տալ մինչեւ դեկտեմբերի 20-ը Սպասվում է, որ մինչեւ դեկտեմբերի առնվազն 15-ը բողոքի ակցիաներ չեն լինի: Այսպիսով, “Նաիրիտում” աշխատավարձ պոկելու միակ աշխատող միջոցը գործադուլն է դարձել: 

Ինչ վերաբերում է “Նաիրիտի” վաճառքի գործարքին, ապա թերթի աղբյուրներն ասում են, որ տհաճ իրավիճակում է հայտնվել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Բանն այն է, որ վերջինս այն քչերից է, որն ի պաշտոնե քաջատեղյակ է արդյունաբերական գիգանտի շուրջ ընթացող բանակցություններին եւ հավանական գնորդների ցանկին: Թերթի տեղեկություններով, նրան են վերագրել վերջին ինֆորմացիոն արտահոսքերը, ըստ որոնց` մամուլ են սպրդել սեփականատերերի եւ հավակնորդների, մասնավորապես Ծառուկյանի անունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ