26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ կայքն է լավը…

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի  օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված  է մոնիթորինգի արդյունքում  գնահատվել է ել Հայաստանի պետական մարմինների կայքերի թափանցկիության մակարդակը։

 Ըստ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի,  պետական մարմինների կայքերում նկատելի են տեխնիկական ու բովանդակային էական բարելավումներ, սակայն դա չի նշանակում, որ թերացումներն անտեսանելի են։ Զգալի բարելավել  են մարզպետարանների կայքերը: Այս տարի հետազոտվել է 52 կայք:

Դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը եղել է բովանդակային, իսկ 27-ը՝ տեխնիկական:  

 Պարզվել է, որ կայքերից բացակայում են կարեւոր տեղեկություններ, ինչպիսիք են, օրինակ,այդ մարմիններին հատկացված տարեկան բյուջեի ծախսերը, որոշակի ստուգումների վերաբերյալ արդյունքներ, ռեսուրսներին առնչվող տվյալներ եւ այլն։

 “Այս տարի լիդեր է համարվում Տարածքային ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքը, իսկ երկրորդ տեղը զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարության կայքը։ Պետք է նշել, որ նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական մարմինների պաշտոնական կայքերից արձանագրվել է բարելավվում, մի քանիսը մնացել են նույնը, մի քանիսն էլ՝ նկատելիորեն վատթարացել են։ Կան կայքեր, որոնք չեն գործում”,-ասաց Ա. Մելիքյանը: Հագեցված տեղեկություններ է տալիս հատկապես ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, առաջատար են  Սյունիքի, Արմավիրի եւ Վայոց Ձորի մարզպետարանների պաշտոնական կայքերը: Մելիքյանի խոսքով, որակապես աչքի են ընկնում ՀՀ ԱԺ եւ ՀՀ դատախազության կայքերը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ