18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ժառանգությունը” ՍԴ դիմելու հարցով ստորագրահավաք է անում

Քիչ առաջ ԱԺ հերթական նիստի մեկնարկին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ կուսակցությունը ՍԴ դիմելու հարցով ստորագրահավաք է սկսում:

Մասնավորապես, Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ անցած շաբաթ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց իրենց ԸՕ փոփոխություններ կատարելու մասին իրենց ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է ՀՀ սահմաններից դուրս գտնվող ՀՀ բոլոր քղաքացիներին հնարավորություն տալ` գտնվելով ընտրելու իրենց իրավունքից եւ  դիվանագիտական ներկայացուցիչների հետ մեկտեղ քվեարկեն:

Զարուհի Փոստանջյանը նախ հորդորեց պատգամավորներին կողմ քվեարկել բացասական եզրակացության արժանացած նախագծին եւ տեղեկացրեց, որ այն մերժելու դեպքում “Ժառանգությունը” ստորագրահավաք է կազմակերպում“ ՍԴ դիմելու եւ վիճարկելու ԸՕ այն դրույթը, որը սահմանափակում է ՀՀ քաղաքաացիների` ընտրելու իրավունքը:

“Ես խնդրում եմ մոտենալ “Ժառանգությանը” եւ ստորագրությամբ հավաստել, որ դուք պատրաստ եք դիմել ՍԴ”,-պատգամավորներին կոչ արեց Զարուհի Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ