20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տանձ. օգտակար հատկանիշները

Տանձն իր մեջ պարունակում է շաքարներ, կարոտին (ենթավիտամին A), PP, B1, C, P, եթերային յուղեր, յոդ, երկաթ, դաբաղանյութեր (0,3%), բջջանյութ (0,5%)։
Միզապարկի բորբոքման եւ երիկամային հիվանդությունների դեպքում առավել օգտակար են վայրի տանձենու պտուղները, որոնք չեն զիջում արջախաղողին (մաթուզենի) եւ հապալասենուն։ Այդ տեսակի պտուղները հարուստ են վիտամին P-ով եւ դաբաղանյութերով (մոտ 20 %)։
Տանձի թթվաշ եւ պինդ տեսակները ամրապնդում, կազդուրում են լյարդը եւ ստամոքսը, գրգռում ախորժակը, սակայն հակացուցված են տարեցների եւ դյուրագրգիռ մարդկանց համար։ Այս պտուղը բարերար ազդեցություն ունի օրգանիզմի վրա, հրաշալի հակադեպրեսանտ է, երիտասարդացնող հատկություն ունի։ Տանձի պտղամսի մեջ պարունակվող ասկորբինաթթուն արագացնում է վերքերի ապաքինման ընթացքը:
Բերանի եզերքի ճաքերի դեպքում եւս կարող եք տանձահյութ քսել։ Գլխապտույտի դեպքում եփել տանձը այնքան, որպեսզի փափկի, ապա եփուկով թրջոցներ դրեք ճակատին։ Ավիտամինոզի դեպքում՝ օրը 2-3 անգամ 100-ական գրամ տանձ ընդունեք։ Տանձի սերմերն ունեն հակաճիճվային հատկություն, պարզապես պետք է ուտել միջուկը։ Տանձը օգտակար է նաեւ շագանակագեղձի բորբոքման դեպքում։
Թեեւ տանձը քիչ` մոտ 10% պտղաշաքար (ֆրուկտոզա), բուսաշաքար (սախարոզա), խաղողաշաքար (գլյուկոզա) է պարունակում, այնուամենայնիվ, այն ավելի քաղցր է թվում, քան մյուս մրգերը, որովհետեւ համեմատաբար (օրինակ` խնձորի համեմատ) ավելի քիչ թթուներ է պարունակում։
Տանձահյութն օգտագործվում է նաեւ սրտային, թոքային, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։ Տանձի բոլոր տեսակներն էլ ունեն կապող ներգործություն։ Տանձ կարելի է ուտել սնունդ ընդունելուց 30 րոպե հետո։

Հակացուցումներ. տանձ ուտելուց հետո խորհուրդ չի տրվում միս ուտել` վերջինիս դժվարամարս լինելու պատճառով։ Քաղցած վիճակում տանձ չուտել, տանձ ուտելուց հետո էլ ջուր չխմել։

Nuga Best – Armeniaի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ