06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչո՞ւ է Սեյրան Օհանյանն այցելել «Լեռնային Հայաստան» առողջարան

ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանն առաջիկա երկու տարիների ընթացքում կնորոգվի ու կբարեկարգվի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին սոցիալական և առողջապահական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ եղել է «Լեռնային Հայաստանում», զրուցել է առողջարանում իրենց հանգիստն անցկացնող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հետ, ծանոթացել սենյակների վիճակին, գույքին։ Սեյրան Օհանյանը շրջել է առողջարանի ճաշարանում, նորոգված առողջարանային մասնաշենքում, որտեղ գործում են ցեխաբուժության, մերսման, ֆիզիոթերապիայի սրահներ, լողավազան, հետազոտությունների, բուժման և սպասարկումների սենյակներ։

Հրավիրված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տվել «Լեռնային Հայաստան» առողջարանի պայմանները բարելավելու, տարածքի որոշ հատվածներում անհրաժեշտ նորոգումներ իրականացնելու, անհրաժեշտ գույքով ապահովելու և հանգստացողների ժամանցն առավել հարմարավետ կազմակերպելու համար։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առողջապահական և սոցիալական խնդիրներին վերաբերող այլ հարցեր։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ