06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դրսում մաքրեք ձեր հաշիվները. ԱԺ-ում կրքերը թեժացան

Այսօր ԱԺ-ում, երբ քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը,  պատգամավորների հարցերին էր պատասխանում սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Վերջինս պատասխանում էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, երբ տեղից միջամտեց նույն խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Դահլի-ում Հրանտ Բագրատյանը, Հայկ Բաբուխանյանի և Խոսրով Հարությունյանի միջև բանավեճ սկսվեց : «Արի ստեղ, արի ստեղ»,- դիմելով պատգամավորներից մեկին՝ տեղից ասաց Հրանտ Բագրատյան:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը դիմելով պատգամավորին՝ ասաց.«Երկուստդ էլ դուրս եկեք, դրսում մաքրեք ձեր հաշիվները: Դուք այս պահին իրավունք չունեք պարոն Բագրատյան, ձեր հարցի ժամանակ  հարց կտաք, ելույթ կունենք»:

Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ ինքը հարց չի տվել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ