20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Առանց Հ1-ի էլ կարող էին մասնակցել նիստին. Գալուստ Սահակյանը՝ ՀԱԿ պատգամավորներին

«Նիստը սկսելուց պատգամավորներ ունեինք: Նիստը հանրային հեռուստաընկերությամբ ցույց չենք տալու ըստ երևույթի նեղացել, չեն մասնակցում նիստին: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Պետք է հատկապես նշվի, որ քաղաքական մեծամասնությանը բավականին լավ է աշխատել և մի քանի քննարկում է անցկացրել այս օրերի ընթացքում: Ըստ էության պատշաճության համար կարող է մասնակցել: Համենայնդեպս նրանք, ովքեր ավելի շատ դեմ են արտահայտվում կամ ավլի շատ առաջարկություններ ունեն առանց Հ1-ի էլ կարող էին գալ և մասնակցել»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի մեկնարկին ՀԱԿ խմբակցության պատգամավորները ԱԺ նախագահից պահանջեցին, որպեսզի նիստը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ: Նշենք, որ նիստում քննարկվում է սահմանադրական փոփխությունների նախագիծը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ