05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը`50- ամյակի առթիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ իր գործընկերոջը ծննդյան 50- ամյակի առթիվ:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերը և բարձր գնահատել Դմիտրի Մեդվեդևի դերը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վարչապետը կարևորել է իրենց միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն հայ և ռուս ժողովուրդների կապերի հետագա սերտացմանն ու

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Երևանում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ