25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կամ-կամ. Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը

«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կործանարար է մեր երկրի անվտանգության համար»,-այս հայտարարությամբ այսօր «Ո՛չ»-ի ճակատի համաժողովում հանդես եկավ  Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Մեզ այստեղ բերել է տագնապը մեր երկրի ճակատագրի համար: Հերիք չէ, որ ընտրությունների կեղծումով, թալանով ռեժիմը յուրացրել է իշխանությունը, այսօր ցանկանում են այդ յուրացում ամրապնդել սահմանադրորեն:  Ինչպես միշտ նման ճակատագրական պահեին գոյություն ունի երկու տարբերակ, կամ հստակ ոչ ես ասում եւ պայքարում այս հրեշավոր ծրագրի դեմ, կամ կամա-ակամա դառնում ես այդ ծրագրի հանցակիցը: Այստեղ հավաքվել են այն ուժերը, որոնք մեզ հայտարարված պատերազմի մարտահրավերն ընդունում են»,- ասել է Զուրաբյանը:

Ներկայացնելով ՀԱԿ տեսակետը՝ Զուրաբյանն ասաց, թե Հայաստանում սահմանադրական ռեֆորմի համար չկա ոչ պահանջ, ոչ անհրաժեշտություն:

«Հայաստանի քաղաքական համակարգի բոլոր արատները կապ չունեն սահմանադրության հետ, կապված են կոռուպցիայի, կեղծիքների, իշխանության յուարցման հետ: Գործընթացի միակ նպատակն է՝ օգնել Սերժ Սարգսյանին շրջանցել երրորդ պաշտոնավարման համար արգելքը»,- ընդգծեց  Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ