19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ազգային բարերարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ազգային բարերար Հրայր Հովնանյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Հովնանյան,

Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 85-ամյակի առթիվ:

Դուք ստեղծել եք մեր ժամանակների ազգային գործչի մի ինքնատիպ տեսակ, ով ամուր շաղկապված է Հայաստանի ու Արցախի ճակատագրին, համահայկական խնդիրներին՝ տարաբնույթ բարեգործական ձեռնարկներից մինչեւ համազգային ծրագրեր, հայկական հարցի արդարացի լուծմանն ուղղված պայքարից մինչեւ ազգապահպանություն:

«Հրայր եւ Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամ, Ամերիկայի հայկական համագումար, Հայկական ազգային ինստիտուտ. այս կառույցներից ամեն մեկը յուրովի եւ բոլորը միասին խորհրդանշում են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, Հայաստանի հզորացմանը, հայության առջեւ ծառացած մարտահրավերների դիմակայմանն ու հաղթահարմանն ուղղված Ձեր՝ միջազգային ճանաչում ունեցող գործարարի, բարերարի ու հասարակական գործչի գնահատելի եւ անշահախնդիր գործունեությունը, ով իր հոգեւոր ու նյութական կարողություններն ի սպաս է դրել հայրենիքին ու ժողովրդին:

Եւս մեկ անգամ շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ եւ արեւշատություն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ