14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ ընտրությունների երկրորդ փուլը պարտադիր չէ. Վարդան Պողոսյան

 

Սահամանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի խոսքով՝ առաջարկվող սահամանադրական փոփոխությունների նախագծով Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը պարտադիր չէ: Այս մասին Վարդան Պողոսյանն ասաց այսօր ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկման է դրված նոր Սահմանադրության նախագիծը:

«ԱԺ ընտրությունները կարող են լինել երկրորդ փուլով, եթե չկա կայուն մեծամասնություն»,- ասաց հանձնաժողովի անդամն ու հավելեց, որ օգոստոս ամսին Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման արդյուքնում եկել են այն եզրահանգման, որ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը պարտադիր չլինի և միայն այն դեպքում երկրորդ փուլ կլինի, երբ ընտրությունների արդյունքում հնարավոր չլինի ունենալ կայուն մեծամասնություն:

«Երկրորդ փուլի հիմնական շարժառիթը կայանում է նարնում, որ ընտրողին հնարավորություն են տալու կողմնորոշվելու, թե որ դաշինքներին են վտսհում»,- նշեց Վարդան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ