Ընդդիմադիր ուժերը ճակատ կձևավորե՞ն

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը
Ի կատարումն ս.թ. սեպտեմբերի 5-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած Կլոր սեղանի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 15:00-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում տեղի կունենա Կլոր սեղանի հերթական՝ երկրորդ փուլը, որի ընթացքում կքննարկվի ընդդիմադիր ուժերի ճակատ ձևավորելու մասին հայտարարության նախագիծը:
Հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5 (Ռադիոտանը կից շենք, մուտքը Սայաթ-Նովա պողոտայի կողմից)