Կառավարությունը հաշվարկել է կանանց ցիկլն ու որոշում կայացրել
Կառավարությունն այսօր ուշագրավ որոշում ընդունեց: Համաձայն այդ որոշման, կառավարությունն ավելացնում է ԱՆ ՔԿՀ-ներում պահվող կին դատապարտյալներին տրամադրվող հիգիենիկ պարագաների չափաբաժինը` 5-ից դարձնելով 10-ի: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում պահվող կին դատապարտյալների անձնական հիգիենայի պատշաճ պահպանմամբ:
“Ներկայումս կին դատապարտյալներին 1 ամսվա կտրվածքով տրամադրվում է 5 հատ հիգիենիկ պարագա, որը չի բավարարում անձնական հիգիենայի պատշաճ պահպանմանը, քանի որ կանանց դաշտանային ցիկլը տևում է 3-6 օր և 5 հատ հիգիենիկ պարագաները չեն բավարարում: Նշված խնդրին է անդրադարձել նաև “Կանանց ռեսուրսային կենտրոն” ՀԿ-ն ՀՀ վարչապետին ներկայացրած նամակով”,-նշված է հիմնավորման մեջ:
Այնտեղ նաեւ նշվում է, որ տարվա կտրվածքով լրացուցիչ կպահանջվի 460.8 հազ. դրամ ֆինանսական միջոցներ (192 մարդ x 5 հատ x 12 ամիս x 40 դրամ = 460800 ՀՀ դրամ):