Ադրբեջանցին սպանել է ռուս աղջկա
Ծագումով ադրբեջանցի Սաբիր Մամեդովը Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզի Մալի Իմիշ գյուղում խեղդամահ է արել իր համադասարանցի, ազգությամբ ռուս 16-ամյա Ալյոնա Գոնչարովային:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ հիշյալ դեպքը մեծ հնչեղություն է ստացել գյուղում, բնակիչները պահանջում են գյուղից վտարել ադրբեջանցի ընտանիքներին:
Հետաքննության տվյալներով` 2011թ. դեկտեմբերի 29-ին դիսկոտեկից տուն վերադառնալիս աղջիկն իրենց տան մոտ հանդիպել էր Մամեդովին: Տղան Ալյոնային խաբելով իրենց տուն է տարել, որտեղ էլ խեղդամահ է արել: Սպանելուց հետո ադրբեջանցին աղջկա մարմինը թաքցրել էր խոհանոցում. մարմինը հայտնաբերվել է հունվարի 4-ին:
Մահմեդովի ցուցմունքի համաձայն` հանցագործության շարժառիթն անպատասխան սերն է եղել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն: