07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կրկին հարձակվել են «Հուրիեթ»-ի խմբագրության վրա

Թուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականի Ստամբուլի և Անկարայի խմբագրությունների վրա կրկին հարձակում է իրականացվել: Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ, Թուրքիայի դրոշները ձեռքներին, քարերով ու մահակներով հարձակվել են թերթի խմբագրության վրա, տարբեր կոչեր են հնչեցրել: Ոստիկանության միջամտությունից հետո նրանց հաջողվել է հեռացնել, սակայն ձերբակալվածներ չկան:

Հարկ է նշել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրները սեպտեմբերի 6-ին առաջին հարձակումն էին գործել երկրում հայտնի «Հուրիեթ» պարբերականի խմբագրության վրա: Հարձակման պատճառը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած մեկնաբանությունների հրապարակումն է «Հուրիեթ»-ում, ինչը, ԱԶԿ-ի կողմնակիցների կարծիքով, ներկայացվել է խեղաթյուրված ձևով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ