04 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկով ընդդիմությունը հաշտվում է իր պարտության հետ.Գագիկ Մելիքյան

Այն իրավիճակը, որր ստեղծվել է ՀՅԴ եւ “Ժառանգության” հայտարարության հետեւանքով` ամբողջությամբ անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի, պոպուլիստական քայլ է, փուչիկ, որը կպայթի: Այսօր այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գաիկ Մելիքյանը: ՀՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ, նման քննարկումները պետք է նախորդեին  այն ժամանակահատվածին, երբ կսկսվեր Ընտրական օրենսգիրքի քննարկումը:

“Սա ուշացած է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների համար եւ վաղաժամ 2017 թվականի ընըտրությունների համար”,-շեշտեց Գագիկ Մելիքյանն ու հավելեց, որ հարցը վերջին տասնհինգ տարիների ընթացքում մշտապես քննարկման առարկա է եղել եւ այդ հայտարարության մեջ որեւէ նորությւոն չկա: “Երկու ամսից արդեն իրականացվելու են առաջադրումները, ճշտված են տեղամասերը, ընտրատարածքները, եւ նման առաջարկություններով հանդես գալը ընդամենը պոպուլիզմի նշան է”,-ասաց նա:

Գագիկ Մելիքյանը ընդգծեց, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման առաջարկը ընդդիմությունն է առաջ քաշում եւ հայտարարեց.”Ընդդիմությունը այս առաջարկությամբ արդեն հաշտվել է իր պարտության հետ եւ իր պարտությունը բացատրելու ինչ-որ պայմաններ է փորձում ստեղծել, որ այ, տեսեք, մայիսին մենք կասենք` քանի որ իշխանությունները չհամաձայնվեցին, որ միայն համամսնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեն, մենք այդ պատճառով պարտվեցինք”:

ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ նշեց, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի բացակայությունը ժողովրդավարության կոնկրետ ցուցանիշ չէ: Գագիկ Մելիքյանի խոսքով Վենետիկի հանձնաժողովը, ինչպես նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերը ԸՕ քննարկութմների ժամանակ ընտրակարգի հետ կապված որեւէ դիտողություն չեն ներկայացրել: “Հիմա ինչ պատահեց, որ ընտրություններից երկու-երեք ամսի առաջ նման առաջարկություն են արել, դա նախընտրական, քարոզչական փուչիկ է, որը շատ հեշտությամբ կպայթեցվի: Կարծում եմ, պետք չէ  ուռճացնել, թե ընդդիմությունը չգիտես ինչ առաջարկ է ներկայացրել, որն իշխանությունները չեն ցանկանում ընդունել”,-հավելեց բանախոսը: Հարցը, ըստ Գագիկ Մելիքյանի, կարող է քննարկման դրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ