Մոշը հանգստացնում է կանանց նյարդերը, ավելին
ՄՈՇ
Ճի՛շտ եք, շատ օգտակար է (ինչպես բոլոր հատապտուղներն անխտիր):
Կալորիականությունը ՝ 34 կկալ
Սննդային արժեքը՝ սպիտակուցներ, 1.5 գ, ճարպ, 0,5 գ, ածխաջրեր
Մոշը յուրօրինակ բնական վիտամինային կոմպլեքս է, և այն հաճախ օգտագործելը կարող է ամրացնել մարդու իմունային համակարգը:
Օգտակար նյութեր
Հարուստ է պրովիտամին А-ով, վիտամին С-ով և В խմբի վիտամիններով, ինչպես նաև պարունակում է վիտամիններ Е, Р, РР, К, հանքային նյութեր՝ նատրիում, մագնիում, մագնեզիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, նիկել, պղինձ, կալիում, և այլն, օրգանական թթուներ (լիմոնաթթու, խնձորաթթու և այլն), բջջանյութ, պեկտին, շաքարներից՝ ֆրուկտոզա ու գլյուկոզա, և այլն, և այլն:
Ի դեպ, օգտակար են, ոչ միայն պտուղները, այլև՝ տերևները, որոնց մեջ նույնպես С վիտամին կա, տարբեր ամինաթթուներ և հանքային նյութեր: Կոկորդային ցավերի ժամանակ կարող եք թրմել և ողողումներ անել, իսկ լուծի ժամանակ թրմած ջուրը խմել, բայց չչարաշահեք, այլապես կարող է ուժեղ փորկապության խնդիր առաջանալ:
Ինչպես տերևները այնպես էլ արմատները ունեն հակաբորբոքային ազդեցություն՝ պակասեցնում են և թարախային վերքերի ցավը, իսկ ճյուղերի թրմով կարող եք գլուխ լվանալ՝ նպաստում է մազերի աճին:
Օգտակար հատկություններ
Մոշի թարմ պտուղները կարող են ծառայել որպես ջերմիջեցնող, օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորող, իմունային համակարգը ամրացնող միջոց: Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն երիկամների, միզապարկի, ստամոքս-աղիքային և հոդային հիվանդություններ:
Լավացնում են ուղեղի աշխատանքը, հանգստացնում ներվային համակարգը:
Կարգավորում է ցածր ճնշումը
Հատկապես կլիմակտերիալ շրջանում ամրացնում և հանգստացնում են կանանց ներվերը և օգնում են հաղթահարել այս ժամանակահատվածին բնորոշ հոգեբանական դժվարությունները:
Վնասակար հատկություններ
Բարձր արյան ճնշման դեպքում չչարաշահել:
Հազվադեպ կարող է պատահել, որ օրգանիզմը չընդունի այս պտուղը:
Սիրով
Վ.Պ.
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի Ֆեյսբուքյան էջից