Կարեն Բեքարյանը՝ պատգամավո՞ր
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Ազգային ժողովից ստացել է Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելուց հետո ազատ մնացած մանդատի հետ կապված արձանագրությունը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Մեր հարցին, թե ՀՀԿ համամսնական ցուցակի հաջորդ համարը՝ Կարեն Բեքարյանը, ինքնաբացարկի դիմում ներկայացրե՞լ է, Հերմինե Հարությունյանն ասաց, որ դեռ չեն ստացել նման դիմում:
Նշենք, որ ԿԸՀ-ն ԱԺ-ից արձանագրությունը ստանալուց մեկ շաբաթ անց նիստ է գումարելու մանդատը տրամադրելու համար:
Հիշեցնենք, ՀՀԿ համամասնական ցուցակի համաձայն՝ թափուր մանդատը, բաժին է հասնում Կարեն Բեքարյանին: