Դեռ ծանր է
Կառավարությունում ինքնասպանության փորձ կատարած պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանը վերակենդանացման բաժանմունքում է:
Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց թիվ 1 համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Սահակյանը նշեց, որ Հովհաննիսյանի վիճակը շարունակում է ծանր մնալ:
Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունում ատրճանակով սեփական քիմքին կրակած տղամարդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա: Նախնական տեղեկությունների համաձայն ինքնասպանության դրդապատճառը պարտքերն են եղել: