17 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Էշի քուռակը էշից առաջա ընկնում … » /վիդեո/

«Մեր զինվորն իրոք պատրաստ է և շատ ժամանակակից պատրաստություն է: Հարցը մենակ զենքի քանակի կամ չափերի մեջ չի»,-օրերս Շուշիում պատասխանելով հայ զինվորի մարտունակությանը առնչվող հարցին ասաց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

Գեներալի դիտարկմամբ մեր զինվորը կարող է «տեղը դնել» հակառակորդին.«Էն ոնց են չափերից դուրս եկած մարդկանց չափավորում»,-ասաց գեներալը:

Գեներալը համոզված է, որ մեր բանակը պատրաստ է պատերազմի, իսկ ադրբեջանցիները միշտ էլ սարսափում են մեզնից.

« Կլինի այնպես, ինչպես 94 թվին, որ աղաչել են, խնդրել են միջնորդներ են ճարել տարբեր երկրներից ու զինադադար են խնդրել»,-փաստեց գեներալը:

Գեներալը հորդորում է գիտակցել խաղաղության կարևորությունը ու նշում, որ այդ պատերազմը հայ ժողովրդին պարտադրված է եղել:

«Շահումյան, Մատակերտ, սաղ առաջին մարտական գործողությունները կամ մեր շեները վառելը իրանցից է հելել, մեր շեները, մեր ժողովրդին բռնանալը իրանցիցա եղել, մինչև տեսան, որ էշի քուռակը էշից առաջա ընկնում՝ գելերը ուտում են»,-եզրափակեց գեներալը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ