04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո գողական աշխարհում լիքը չպարզված հաշիվներ կան. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու-պահելու մեջ մեղադրվող քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, դեռևս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում. լուրը հաստատեցին ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Արթուր Ղազարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է և բուժման կարիք ունի։ Մինչդեռ, ՔԿՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Տույին մեկուսացրած են պահում մյուս կալանավորներից՝ անցանկալի զարգացումներից խուսափելու համար։ Ասում են անգամ, որ երբ Արթուր Ղազարյանին բուժմասից ինչ-որ տեղ են տեղափոխում, այդ պահին շարժը ՔԿՀ-ում կանգնեցնում են։ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից հետո, ինչպես հայտնի է, բերդում և գողական աշխարհում լիքը չպարզված հաշիվներ կան»:

Օրվա ամբողջական լրազամբյուղը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ