27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քննարկվել են սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ոլորտում  առկա ձեռքբերումներին ու հետագա ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ եւ նիստի օրակարգում ներառված այլ հարցեր: Նիստին ընդառաջ` հոկտեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել էր ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակների ցուցադրություն:

   Կոլեգիայի նիստի մասնակիցները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 13 տարի առաջ այս օրը Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին:

Նիստի ընթացքում ՙՀՀ զինված ուժերում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պահպանումը, շահագործումը եւ նախապատրաստումը մարտական գործողություններին՚ թեմայով  զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Զեկուցվել է, որ ընթացիկ տարում կանոնակարգվել է զրահատանկային սպառազինության եւ ռազմատեխնիկական ունեցվածքի գնահատման կարգը, փոփոխություններ ու լրացումներ են կատարվել համապատասխան ձեռնարկներում, հստակեցվել են հատուկ ու օժանդակ զինամթերքի ապահովման խնդիրները, ձեռքբերման եւ վերանորոգման եղանակով ԶՈՒ-երը համալրվել են մարտունակության եւ անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը միտված սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով:

Հարակից զեկույցներով հանդես են եկել ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական  Մուրադ Իսախանյանը եւ ոլորտի այլ պատասխանատուներ, ովքեր ներկայացրել են սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները, զարգացման ծրագրերը, ռազմաարդյունաբերության ոլորտի բարեփոխումներն ու զարգացման միտումները, համագործակցության խորացման հեռանկարները:

Կոլեգիայի նիստը եզրափակվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամփոփիչ ելույթով: Նշելով, որ ՀՀ զինված ուժերը մշտապես համալրվում են արդի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է,  որ այդ ուղղությամբ իրականացվել եւ շարունակում են իրականացվել լուրջ աշխատանքներ: Սեյրան Օհանյանի հավաստմամբ` սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերն էական նշանակություն ունեն մեր զինված ուժերի մարտունակության հետագա բարձրացման համար:

Նախարարն իր եզրափակիչ խոսքում անդրադարձավ նաեւ ձմեռվա նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաեւ ազգային բանակի ավանդույթների ձեւավորման հարցերին:

2011 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահի կողմից հաստատվել է ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգը, իսկ 2012 թվականի սկզբին ՀՀ Կառավարությունն ընդունել է նշված հայեցակարգի դրույթներից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը: Սահմանված ժամանակացույցի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարությունը ծրագրով ստանձնած պարտավորությունները մինչ օրս իրականացրել է ամբողջական ծավալով եւ ժամանակին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ