27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Հայոց արծիվների” երամը Գեղարքունիքում էր

Երեկ  “Հայոց արծիվներ”-ի “երամը” վայրէջք կատարեց Գեղարքունիքի մարզում:  Ծովակ, Խաչաղբյուր, Շատվան, Սոթք, Նորակերտ, Փոքր Մասրիկ եւ Գեղամասար գյուղական  համայնքներում բնակիչները աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգեւորությամբ դիմավորեցին նրանց:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը, ինչպես միշտ, այս անգամ էլ անդրադարձավ “Հայոց արծիվների” որդեգրած գաղափարախոսությունը:

Գլխավոր Արծիվը  կարեւորեց  հայ մարդու, հայ ընտանիքի եւ ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացմանը:

Կազմակերպության ծրագրային դրույթները` գյուղապահպանությունը, արտագաղթի կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության մասն են:

Խաչիկ Ասրյանը կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:

Կազմակերպության կարգախոսը հենց դա էլ հորդորում է` “Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ”: “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը 7 գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաեւ մարզագույք:

Ի դեպ, երկու տարի առաջ, “Հայոց արծիվների” հիմնադրումից մինչեւ օրս կազմակերպությունը հիմնադրել է 177 մասնաճյուղ-գրասենյակ` Հայաստանի 22 քաղաքային եւ 155 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25.000 մարդ:

Ի դեպ, “Հանուն ապագայի” քաղաքացիական նախաձեռնության կողմից “Հայոց արծիվները” ճանաչվել է 2011թ-ի ամենաակտիվ հասարակական կազմակերպությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ