Ազատում է աշխատանքից, “քանի որ այս կամ այն բարձրաստիճան ոստիկանն իր հետ մոմ չի վառել”
ՀՀ ոստիկանության ցածր օղակներում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անակնկալ որոշումներով պայմանավորված` իրավիճակը շարունակում է սպասողական մնալ: Հատկապես մարզերում, որտեղ ոստիկանության կենտրոնական ապարատից ստացվող տեղեկություններն ավելի ուշ են հասնում, իրավիճակը լարված է:
Henaran. am-ի տեղեկություններով, մարզերում վարչության պետերն աշխատանքի են գալիս`ամեն աստծո օր սպասելով աշխատանքից ազատման հրամանի: Մեր աղբյուրները հաղորդում են, որ առաջիկա օրերին ոստիկանության վարչության կամ բաժինների եւս 3 պետեր հրաժեշտ կտան պաշտոններին: Այստեղ անգամ կատակում են, թե նոր ոստիկանապետը ազատում է աշխատանքից, “քանի որ այս կամ այն բարձրաստիճան ոստիկանն իր հետ մոմ չի վառել”:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց անմիջապես հետո Վլադիմիր Գասպարյանը կադրային լուրջ փոփոխություններ սկսեց: Համակարգի “զբոսաշրջիկներից” եւ “անշարժ գույքերից” ազատվելու գործընթացը ոստիկանապետը շարունակում է: