Ձերբակալվել է Բանգլադեշցի Համոն
Ըստ ոստիկանության կայք-էջի, խուլիգանություն կատարելու կասկածանքով Երևանի Արծրունու փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1963 -ին ծնված Աշոտ Ա.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ին, 1981-ին ծնված Գարիկ Ն.-ն Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում “ՎԱԶ” մակնիշի ավտոմեքենայով բախվել է առջեւում կայանված “ԲՄՎ X-6” մակնիշի ավտոմեքենային, որի վարորդ Աշոտ Ա.-ն իջնելով մեքենայից` սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկ Ն.-ին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել է վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով /խուլիգանություն` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնությունգործադրելով, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով/:
Աշոտ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: Ըստ որոշ աղբյուրների, ձերբակալավածը հայտնի է”Բանգլադեշցի Համո” մականունով: