22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գործունյանի տեղը դատարկ չի մնա

Վալերի Աշխեն Գործունյան

“Շատ գործարարների հեռանալու մասին տեղեկատվությանը ես չեմ տիրապետում, մեր ունեցած տեղեկություններով այդպիսի փաստ մեր երկրում չկա: Առանձին  քաղաքացիներ հայտարարություններ են անում: Կյանքը ցույց կտա, թե այդ հայտարարությունները ինչպես են կյանքի կոչելու”,-այսօր ասել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը` լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հայաստանից սփյուռքահայ գործարարների հեռանալու մասին հարցին եւ, մասնավորապես,  “Փարիզյան սուրճ”-ի սեփականատիրոջ`  Վալերի-Աշխեն Գործունյանի  որոշմանը:

“Մի սուբյեկտ, եթե որոշել է Հայաստանում բիզնես գործունեությամբ չզբաղվել, այդ գործունեության տեղը դատարկ չի մնա: Այդ գործունեությամբ եւս տասնյակ տնտեսվարողներ են զբաղվում, եւ շատ եկամտաբեր է:Գործարարի որոշումն է` շարունակել ներդրումներ անել դեպի որակի բարձրացմանը, թե ոչ”,-հայտարարել է ՊԵԿ փոխնախագահը: Արմեն Ալավերդյանը նշել է, որ  եթե առաջնորդվենք առաջարկի եւ պահանջարկի օրենքով, անպայման նշված սուբյեկտներից որեւէ մեկը շուկայի այդ հատվածը կօգտագործի:

Արմեն Ալավերդյանը հայտարարել է, որ ՊԵԿ-ը գործարար տիկնոջը պարտքերը վճարելու համար 24 ժամ չի տվել: Նա նշել է, որ  օրենսդրությամբ ՊԵԿ-ը նման իրավունք չունի: “Օրենքը ասում է հետեւյալը` պարտավորությունը առաջանում է,  10 օրվա մեջ վճարում կատարիր: Իսկ եթե  վճարումը չի կատարվում, նրա հաշիվները կարող են դատարանի վճռով կալանքի տակ դրվել, եթե դատարանի վճիռն էլ չի օգնում, գույքի բռնագանձման հայց է ներկայացվում, եթե  դա էլ չի օգնում, 180 օր հետո հարկային մարմինը կարող է սնանկության հայցով մտնել դատարան: 24 ժամի մասին խոսք լինել չի կարող”,-ասել է Արմեն Ալավերդյանն ու հավելել, որ արդեն “մի քանի 24 ժամ է անցել”:

Հիշեցնենք, որ “Փարիզյան սուրճ”ընկերության սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը հայտարարել էր, որ վաճառում է ունը, որը 16 տարի առաջ հիմնադրած ընկերությունն ու հեռանում Հայաստանից`  բիզնեսում ունեցած խնդիրների պատճառով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ