22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մինչև 29 տարեկանների մոտ հայտնաբերվել է քաղցկեղի 62 դեպք

Հայ հասարակությունն ավելի ուշադիր է դարձել իր առողջության պահպանման նկատմամբ, և եթե մոտ տասը տարի առաջ օրական 32 հոգի էին այցելում բուժզննման, ապա այսօր այդ թիվը հասնում է շուրջ 120-ի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՛՛Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի՛՛ տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Միաժամանակ նա ցավով նշեց, որ հիվանդությունները, մասնավորապես քաղցկեղը, բավականաչափ երիատասարդացել է: Մինչև 29 տարեկանների մոտ հայտնաբերվել է 62 դեպք:

Վիճակն ավելի վատ է մարզերում: Հակոբյանի խոսքով՝իրենք հաճախ են գնում մարզեր և այնտեղ տխուր պատկեր են տեսնում: ՛՛ Քանի որ գյուղում կանայք ավելի ծանր վիճակում են. իրենց ուսերին է տունը, դաստիարակությունը, ամուսինները արտագնա աշխատանքի են գնում ավելի շատ, իսկ, ինչպես գիտենք, հիվանդության առաջին գործոնը գենետիկ ժառանգական ֆակտորն է, և երկրորդ տեղում են սթրեսները: Այս կանայք ամեն օր են սթրեսներ ունենում՛՛,- պարզաբանեց Հակոբյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ