02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավրովն ու Մամեդյարովը հանդիպել են Մոսկվայում

Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ  եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ  Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ինչպես “АПА” լրատվամիջոցին է հայտնել Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Էլման Աբդուլաեւը, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին , ինչպես նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցերը: Հիշեցնենք, որ նախագահների եռակողմ հանդիպմանը կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը:

Արտգործնախարարները նաեւ անշարժ գույքի փոխադարձ տրամադրման համաձայնություն են ստորագրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ