23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Միտումնավոր հանրությանը շեղում են. Մանվել Բադեյան

ԱԺ պատգամավոր կարող է լինել շատ գրագետ, ազնիվ եւ իր գործին նվիրված անձը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն ու հայտարարեց, որ միտումնավոր կերպով հանրությունը շեղվում է բուն խնդրից եւ պատգամավորների որակի փոխարեն կենտրոնանում է նրանց սոցիալական վիճակի վրա:

“Ժողովրդին ուրիշ բաներ է ասվում, փոխանակ քարոզվի, որ նա գնա ընտրության եւ ընտրի լավագույնին, քարոզվում է, թե սա գործարար է, պիտի չընտրվի, սա կոշկակար է, պիտի չընտրվի”: Մանվել Բադեյանը  արհեստական է որակել համամասնական ընտրակարգի շուրջ ծավալվբած քննարկուները եւ նշել, որ այն ազատ ու արդար ընտրությունների երաշխիք չի կարող լինել:

ՀՀԿ-ական պատգամավորը նկատել է, որ համամասնական ցուցակները թե ընդդիմադիր, թե իշխանական կուսակցություններում որոշում է կուսակցությունը, ուստի ՀՀ Սահմանադրությամբ քաղաքացու ինքնաառաջադրման իրավունքը  խախտելու իրավունք ոչ ոք չունի: Մանվել Բադեյանը նշել է, որ “ժողովրդին պետք է դաստիարակել պոզիտիվի վրա”: Նրա դիտարկմամբ, եթե քաղաքացին մի քանի մեքենա ունի, չի նշանակում, որ նա թշնամի է, կամ մյուսը , որը չունի, գուցե ”թամբա”լ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ