22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե Սերժ Սարգսյանը ձեռքը խփի սեղանին …

 “ՀՀ երեք  նախագահներից` Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ոչ ոք  այս աստիճանի բացարձակ իշխանություն չի ունեցել, ինչպես հիմա ունի Սերժ Սարգսյանը: Այս առումով Սերժ Սարգսյանի համար ավելի հեշտ է խնդիրները լուծել, մյուսների համեմատ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀԱԿ մաս կազմող “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը` անդրադառնալով ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանը:

“Հերիք է, որ Սերժ Սարգսյանը թեթեւ, բարձր չէ, ձեռքը խփի ու ասի. “Տղեք, փող չբաժանեք”` չեն բաժանի, “տղեք, չկեղծեք”` չեն կեղծի, “Գնում ենք արդար ընտրությունների, հերիք է այս ժողովրդին փչացնենք” ,- հայտարարել է Սուրեն Աբրահամյանը:

Նրա ընդդիմախոսը` ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն արձագանքել է. “Համենայնդեպս, ինձ այդ բաները ասել է: Հեռուստատեսությամբ, ուրիշ բան ասե՞լ է”:  Ի պատասխան Սուրեն Աբրահամյանը նկատել է.”Դուք չեք ընտրակաշառք բաժանում, քվեն գցում, Դուք իսկի չեք պատկերացնում, թե ներքին օղակներում ինչ է կատարվում”:

ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է, որ պետք է վերացնել ոչ միայն ընտրակաշառք տալու երեւույթը, այլեւ հասարակությանը բացատրել, որ դա վատ է: “ՀՀԿ կուսակցության քաղխորհո՞ւրդն է այդ խախտումներն անում: Խախտումներն արվում է ժողովրդի միջոցով, ընդ որում , խախտումներ անում է նաեւ ընդդիմությունը: Դուք դա շատ լավ գիտեք”,-շարունակել է Բադեյանը:

ՀՀկ-ական պատգամավորն առաջարկել է թե իշխանական, թե ընդդիմադիր  կուսակցություններին` պայմանավորվել, որ նման երեւույթներից զերծ մնան:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ