23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի 55 քաղաքացի չեն կարող Վրաստանից գալ հայրենիք

Հունվարի 15-ի երեկոյան վրացական կողմը դեսպանությանը տեղեկացրեց, որ Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պետական սահմանի մոտ գտնվող Խաչի լեռնանցքի հատվածում, ձյունային տեսքով առատ տեղումներ սկսելու հետեւանքով, ժամանակավորապես դադարեցվում է Վերին Լարս վերահսկիչ անցակետի երթեւեկը: Հաջորդ օրը` հունվարի  16-ին իրադրությունը լեռնանցքում չփոխվեց, իսկ վրացական կողմը սպասում էր համապատասխան եղանակային պայմաններին` ծանր տեխնիկայի գործադրմամբ անհրաժեշտ մաքրման աշխատանքները կազմակերպելու համար:

Դեսպանությունն անմիջապես վերոնշյալի մասին հայտնել է ՀՀ պատկան մարմիններին եւ կապ հաստատել Դուշեթի շրջանի տեղական իշխանությունների հետ: Համագործակցության արդյունքում տեղում գտնվող մոտ 300 ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է տաք կերակուր եւ վառելափայտ, ինչպես նաեւ համաձայնություն է ձեռք բերվել մաքսային մարմինների հետ, որպեսզի ուղեւորները կարողանան օգտվել իրենց տաք հագուստներից, որոնք գտնվում էին կապարակնքված բեռներում:

Դեսպանության եւ ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված համապատասխան աշխատանքների շնորհիվ ուղեւորափոխադրող ընկերությունները քայլեր ձեռնարկեցին իրենց ուղեւորների վերադարձը կազմակերպելու եւ ապահովելու ուղղությամբ: Հունվարի 17-ի երեկոյան դրությամբ այդ վայրում մնացել էր ընդամենը երեք բեռնատար: Հայաստանի քաղաքացիների մի մասը վերադարձավ Հայաստան, մյուսները մեկնել են Ռուսաստան այլ ճանապարհներով:

Հունվարի 20-ին դեսպանությունը կրկին ահազանգ ստացավ ՀՀ քաղաքացուց, որ հայ–վրացական սահմանի վրացական կողմում մոտ մեկ օր ավտոբուսի մեջ են մնացել` Ստամբուլից Երեւան ուղեւորվող 47 քաղաքացիներ: Ավտոբուսի վրացի վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը:

Դեսպանությունն իսկույն կապ է հաստատել ուղեւորափոխադրող համապատասխան ընկերության տնօրինության հետ եւ պահանջել անհապաղ միջոցառումներ ձեռնարկել խնդիրը կարգավորելու համար: Իրավիճակի մասին անհապաղ տեղեկացվել են ՀՀ իրավասու մարմինները:

Ավտոբուսի վարորդի նշված պահվածքը պայմանավորված էր ուղեւորափոխադրող ընկերությունից աշխատավարձ չստանալու հանգամանքով:

Դեսպանության միջոնորդությամբ տվյալ ընկերության ղեկավարության եւ վարորդների միջեւ կայացած բանակցություններից հետո կայացել է անհրաժեշտ համաձայնություն եւ ուղեւորներն անխափան շարունակել են իրենց ճանապարհը:

Հունվարի 19-ի երեկոյան դեսպանությունը տեղեկություն ստացավ, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար խումբ թվով 55-57 մարդ, որոնք տեղաշարժվելիս են եղել Վրաստանի սահմանային անցակետից Հայաստանի ուղղությամբ, հայտնվել են անանցանելի վիճակում Վրաստանի Ստեպանծմինդա բնակավայրում:

Ստացված տեղեկատվության օպերատիվ ստուգման եւ ճշգրտման արդյունքում, դեսպանությունը պարզեց, որ չորս միկրոավտոբուսներով եւ մի քանի մարդատար մեքենաներով վերը հիշատակված անձինք, ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատելուց հետո, հասնելով Ստեպանծմինդա բնակավայրը, ի վիճակի չեն եղել շարունակել ճանապարհը` օդերեւութաբանական ծառայությունների եզրակացության հիման վրա Վրաստանի իշխանությունների կողմից`     մայրուղու այդ հատվածում ճանապարհի երթեւեկությունը դադարեցնելու մասին որշում կայացնելու հետեւանքով:

Այդ արգելքը պահպանվում է մինչեւ օրս եւ, ի նկատի ունենալով այդ հատվածում ձյունային փլուզման վտանգը Վրաստանի իշխանությունները դեռեւս ձեռնպահ են մնում ճանապարհի մաքրման աշխատանքներ սկսելուց:

Դեսպանությունը անհապաղ կապ է հաստատել տեղական իշխանությունների եւ Վրաստանի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարության ղեկավարության հետ, որոնց հետ անընդհատ կապի մեջ է մինչ այս պահը:

Այս պահին տեղական իշխանություններից ստացված տեղեկատվության համաձայն ՀՀ քաղաքացիներն ապահովված են կացարաններով եւ սնունդով:

Զուգահեռաբար, ՀՀ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկատվություն է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` համապատասխան միջոցառումներ մշակելու նպատակով:

ՀՀ դեսպանությունը եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը գործողություններ են ձեռնարկել` Հայաստանում գտնվող Ստեպանծմինդայում ապաստանած մեր քաղաքացիների ազգականներին եւ բարեկամներին համապատասխան տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ:

ՀՀ դեսպանը Վրաստանի ԱԳ նախարարության միջոցով խնդրել է տեղական իշխանություններին հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ հատվածում կուտակված մեր քաղաքացիներին:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ նշված հատվածում անանցանելի իրավիճակում են հայտնվել ոչ միայն ՀՀ, այլեւ բազմաթիվ Վրաստանի քաղաքացիներ, որոնք տեղաշարժվելիս են եղել դեպի Թբիլիսի:

Ըստ Վրաստանի իշխանություններից ստացված վերջին տեղեկությունների` եղանակի բարենպաստ պայմանների դեպքում նախատեսվում է ճանապարհը մաքրել եւ երթեւկությունը վերսկսել մինչեւ հունվարի 22-ի երեկոյան:

Բնակլիմայական պայմաններից ելնելով` ստեղծված արտակարգ իրավիճակում ՀՀ դեսպանությունը արել եւ անում է հնարավոր ամեն ինչ` ՀՀ քաղաքացիների Հայաստան արագ եւ անվտանգ տեղափոխումը ապահովելու նպատակով:

Ավելորդ չենք համարում նշել, որ ՀՀ պատկան մարմինները պարբերաբար ՀՀ քաղաքացիներին նախազգուշացնում են ձմռան շրջանում եւ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ձեռնպահ մնալ Կազբեգի-Վելին Լարս մայրուղու հատվածով ճանապարհորդելուց: Նման հայտարարություններին չհետեւելը հաճախ ստեղծում է բարդ իրավիճակ մեր քաղաքացիների համար եւ էական կազմակերպչական բարդություններ է առաջ բերում դրանք հաղթահարելու գործում:

Կրկին անգամ հորդորում ենք մոտակա շաբաթներին ձեռնպահ մնալ այս դժվարանցանելի ուղղություններով երթեւեկից, իսկ դրա անխուսափելիության դեպքում` անպատճառ նախապես տեղեկանալ եւ հետեւել օդերեւութաբանական կանխատեսումների եւ ճանապարհների անցանելիության մասին տվյալներին:

Տեղեկատվությունը Henaran.am-ին տրամադրել է Վրաստանում  ՀՀ դեսպանությունը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ