25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մասոնները Հայաստանում են. Հրապարակ

Օրերս մամուլում գրվեց, որ առաջիկայում սպասվում է մասոնական հավաք, որտեղ քննարկվելու է առաջիկա նախագահական ընտրությունների հարցը:

Իրեն մասոն հռչակած ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը, սակայն, հերքել էր` ասելով, որ ոչ մի հավաք տեղի չի ունեցել եւ առաջիկա 6-7 ամիսներին տեղի չի ունենալու:

Սակայն վստահելի աղբյուրից “Հրապարակ”-ին հաջողվեց պարզել, որ մասոնական հավաք “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում տեղի է ունեցել մոտ 10 օր առաջ, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած մասոններ: Հավաքն օրերս ավարտվել է, սակայն Հայաստան ժամանածներից ոմանք դեռ չեն մեկնել, քանի որ առաջիկայում մի նոր հավաք է սպասվում, որին մասնակցելու են ավելի բարձրաստիճան մասոններ: Մասնավորապես սպասվում է, որ Հայաստան է ժամանելու Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզեն, ով անցած տարի աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովի շրջանակներում կրկին Հայաստանում էր եւ հանդես եկավ ասուլիսով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ