07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` մինչ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումը,  Սոչիի “Красная Поляна” տեղանքում հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Նշելով, որ նմանատիպ ձմեռային հանդիպումներն արդեն ավանդական են դարձել, Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է այսօրվա օրակարգում քննարկվելիք հարցերը` նախորդ տարում հայ-ռուսական համագործակցությունը` տնտեսական եւ ռազմա-տեխնիկական բնագավառներում, ինչպես նաեւ ապագայում  նախատեսված խոշոր նախագծերի եւ տարածաշրջանին վերաբերող խնդիրների քննարկում: Իսկ Իլհամ Ալիեւի միանալուց հետո կքննարկվի առանցքային թեման` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:

Սերժ Սարգայանը շնորհակալություն է հայտնել Մեդվեդեւին` հայտնելով, որ նրա ջանքերի շնորհիվ Հարավային Կովկասում համեմատաբար վերահսկելի իրավիճակ է տիրում:

Ադրբեջանի նախագահը նրանց կմիանա կեսօրից հետո:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ