24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գնումների աջակցման կենտրոնի նոր տնօրենը դեռ խնդիր չի լուծել

“Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը” (ԹԻՀԿ)  այսօր լրագրողներին ներկայացրեց գնումների համակարգում կատարած մոնիտորինգի արդյունքները: Ուսումնասիրություններն սկսվել են նախորդ տարի և կավարտվեն 2013թ-ի մայիսի երեսունմեկին: Դրանցում ներառված են լինելու 2011-2012 թվականների ամբողջական արդյունքները:

ԹԻՀԿ գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ Գնումների աջակցման կենտրոնն իր գործառույթների մասով խնդիր ունի. նա ոչ մի վերլուծություն չի իրականացնում: ՛՛Գնումների պաշտոնական կայքը մատչելի ու թափանցիկ չէ՛՛,-պարզաբանեց փորձագետը՝ հավելելով, որ դրանից զատ պետական գնումներով կատարված գործարքների վերաբերյալ այնտեղ գրանցված ոչ մի կառույց հաշվետվություն չի ներկայացրել:

Հաջորդ խնդիրը, որ առանձնացրեց Մանուկյանը, ՛՛մեկ անձի ՛՛գնումներն է: Թվում է, թե կառավարությունը լուրջ է վերաբերում ՛՛մեկ անձին՛՛, սակայն սրա գնումների վերաբերյալ ևս տեղեկատվություն չկա: Ֆինանսների նախարարությունը ևս պետք է պարբերաբար ներկայացնի հաշվետվություներ, սակայն կայքում ոչ մի հաշվետվություն չկա:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչու հենց հիմա, երբ մոտ մեկ ամիս առաջ վարչապետն անդրադարձավ այս կառույցին՝ պաշտոնից հեռացնելով նրա ղեկավարին՝ Հակոբ Բեգլարյանին, այս կազմակերպությունը որոշեց ներկայացնել կառույցի մի շարք  բացերը, ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը պատասխանեց, որ  իրենք ցանկանում էին ամբողջացնել ուսումնասիրությունների արդյունքները, ապա ներկայացնել դրանք: Ինչ վերաբերում է նոր տնօրենի աշխատանքին, ապա Հոկտանյանի խոսքով նա մեկ ամսում չէր կարող լուծել բոլոր խնդիրները:՛՛Չեմ հավատում, որ մեկ ամսում կլուծվեին խնդիրները. ես հրաշքների չեմ հավատում՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ