05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը 2 շաբաթվա ընթացքում

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի նախագահի կողմից կստորագրվի 2 շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է “ИТАР-ТАСС”-ը` հղում անելով Ելիսեյան պալատի տեղեկատվական աղբյուրներին:

Նիկոլա Սարկոզիի ստորագրելուց  հետո այն արդեն օրենքի ուժ կստանա:

Օրինագծի հավանությունն առաջինը տվեց Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011-ի դեկտեմբերի 22-ին: 2012-ի հունվարի 6-ին նախագահ Սարկոզին այն ուղարկեց Սենատի հաստատմանը, սակայն հունվարի 18-ին Սենատի Սահմանադրական հանձնաժողովը մերժեց օրինագծի ընդունումը` այն համարելով հակասահմանադրական: Հունվարի 24-ին Սենատը` ձայների մեծամասնությամբ, վերջնականապես ընդունեց օրինագիծը: Հիշեցնենք, որ այն նախատեսում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում Ֆրանսիայի բոլոր այն բնակիչների համար, ովքեր կհերքեն 1915-ի սպանդը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ