15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ես քաղաքական դաշտի մարտիկ եմ եւ կմնամ այդ դաշտում”. Գալուստ Սահակյան

Իշխող Հանրապետական կուսակցությունը համամասնական ցուցակների շուրջ քննարկումները դեռեւս չի սկսել: Այսօր այս մասին Henaran.am –ին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշել է, որ համամասնական ցուցակները կքննարկվեն ՀՀԿ համագումարից հետո, որը տեղի կունենա մարտի կեսերից հետո:

“Մինչեւ մեր ընտրական ռազմավարությունը, այսինքն՝ ծրագիրը ամբողջությամբ չկազմվի եւ հանրությանը չներկայացվի, մենք որեւէ քննարկում չենք անելու”- Henaran.am –ին ասել է Գալուստ Սահակյանը: Մեր այն հարցին, թե Գալուստ Սահակյանն իրեն ՀՀԿ համամասնական ցուցակներո՞ ւմ է տեսնում, թե՞ գուցե առաջադրվի մեծամասնական ընտրակարգով,Գալուստ Սահակյանը պատասխանել է.” Այդ առումով ես ինձ ավելի շատ եմ մեծարում: Ես չեմ ծնվել մեծամասնական կամ համամասնական լինելու: Ես քաղաքական  դաշտի մարտիկ եմ եւ կմնամ այդ դաշտում: Իմ կարգավիճակը կլինի այնպիսին, ինչպիսին եղել է մինչեւ էսօր”:

Henaran.am-ի ճշտող հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Գալուստ Սահակյանը վստահ է, որ պատգամավոր է դառնալու, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է.”Դուք մտածում եք, որ իմ մանկության երազանքը եղել է  պատգամավոր լինե՞լը: Պատգամավոր լինելը ընդամենը լրացուցիչ գործիք է, որն ամբողջացնում է իմ քաղաքական գործունեությունը:

Այդ տրամաբանությամբ, այո, եթե  որեւէ այլ դերակատարում ինձ համար կուսակցությունը չունենա, բնականաբար, պատգամավոր լինելը իմ արժեւորման ամենաքիչ կողմերից մեկն է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ